11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շտաբի պետը մեղադրվում է կաշառքի պատրվակով գումար հափշտակելու մեջ

Թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ Յուրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախության համար:

՛՛Փաստինֆո՛՛ գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, փոխգնդապետը մեղադրվում է մասնավորապես 3000 ԱՄՆ դոլար գումար խարդախությամբ հափշտակելու համար։ Նախաքննական մարմինը պարզել է, որ Յ.Մկրտչյանը խոստացել էր այդ գումարի դիմաց Սարալանջ գյուղի բնակիչ Էվելինա Սարգսյանի որդուն զինված ուժեր զորակոչելիս ապահովել նրա ուսումնական ծառայությունը կոնկրետ զորամասում, իսկ 5 ամիս անց նրա հետագա ծառայությունը նշանակել այն զորամասում, որտեղ ծառայում է հենց ինքը՝ փոխգնդապետը։

Մեղադրական եզրակացության համաձայն, Յ.Մկրտչյանը գումարը ստացել է երկու մասից։ Նախ՝ 2011թ-ի մայիսի 6-ին Արթիկ քաղաքում նույն քաղաքի բնակիչ Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ և ներկայությամբ Սարալանջի բնակիչ Էվելինա Սարգսյանից ստացել է 2500 դոլար, իսկ ավելի ուշ՝ 2011թ-ի հոկտեմբերի 14-ին, թիվ N զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում Էվելինա Սարգսյանի դստեր ներկայությամբ կրկին նրանից ստացել և հափշտակել է ևս 500 ԱՄՆ դոլար գումար:

Յուրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով հափշտակություն), իսկ Արթուր Գրիգորյանին՝ 313-րդ հոդվածի առաջին մասով (կաշառքի միջնորդություն)։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ