18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Your time has come». բախում Հայրապետյանի հրաժարականը պահանջողների և ոստիկանների միջև /վիդեո/

ՖԱՖ շարժման անդամները, այսօր հերթական բողոքի ակցիաn անցկացրին` Ազատության հրապարակից շարժվելով ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի շենք: Պահանջը չի փոխվել` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարական:

Ճանապարհին երկրպագուները պայթուցիկներ և ճայթուկներ կիրառեցին: ֆեդերացիայի գրասենյակ դիմաց իրավիճակը թեժացավ: Նախաձեռնության անդամները փորձում էին «Your time has come» գրությամբ պաստառը փակցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ճաղավանդակներին, ինչին միջամտեցին: Ակտիվիստները ճեղքեցին ճաղավանդակների առջեւ կանգնած ոստիկանական պատը, պաստառը փակցրին:

Ավելի ուշ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ սկսվեցին, ոստիկանները պաստառը պոկեցին: Ակցիայի մասնակիցները պահանջում են ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, ազգային հավաքականի խաղերի տոմսերի էժանացում և ֆեդերացիայի ղեկավարի հետ խնդիր ունեցած ֆուտբոլիստների վերադարձ ազգային հավաքական:

Ֆուտբոլասեր երկրպագուները իրենց ակցիան համարեցին ստացված և հեռացան:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ