27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավելցուկ երկաթը մեծապես վնասում է մարդու ԴՆԹ-ն. մասնագետները ահազանգում են /վիդեո/

«Առաջ եկած խնդիրները՝ ցնցող են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանը:

«Ավելցուկ երկաթը մեծապես վնասում է մարդու ԴՆԹ-ն, տեղի է ունենում հյուսվածքների վնասում, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում են լյարդի ցեռոզի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: Սինթետիկ ֆոլաթթուն էականորեն տարբերվում է բնական ֆոլատներից, որոնք օրգանիզմում չեն կուտակվում»,- նշեց Գոհար Ջրբաշյանը:

Մասնագետները ահազանգում են օստիոպարոզի և ալյուրի հարստացման փողկապակցվածության ու դրանց վտանգների մասին:

«Օրգանիզմում կալցիումի պակասի ֆոնին զարգացող օստեոպարոզը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 21-րդ դարի պրոգրեսիվ աճող հիվանդություն է, որի զարգացման ռիսկին մեծապես նպաստում է հարստացված ալյուրը,-նշեց  կենսաբան Դոլորես Ղափանցյանը,-կալցիումն ու երկաթը հակադիր տարրեր են և խանգարում են միմյանց՝ յուրացվելու օրգանիզմի կողմից: Եթե մարդուն երկաթով հարստացված ալյուրից շիլա ենք տալիս, հետո նաև կալցիումով հարուստ սնունդ, այդ միկրոտարրերից և ոչ մեկն էլ վերջնականապես չի ներծծվում օրգանիզմ: Օրգանիզմում ցինկի և պղնձի սակավության ֆոնին հավելյալ երկաթի ընդունումը էլ ավելի է քայքայում մեր օրգանիզմը»:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը:  Օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է` ՅՈւՆԻՍԵՖ-ը, որը հայտնել է, որ անվճար կտրամադրի սարքավորումներ և մեթոդաբանական գիտելիքներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ