26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարող ենք, երբ հավատավոր եւ միակամ ենք. Հայաստանի ոստիկանապետ

Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ուղերձում ասված է. 

“Ոստիկանության կոլեգիայի անդամների եւ իմ անունից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր հավատացին ու աջակցեցին մեր ծրագրերի իրականացմանը, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2012 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի: Համոզված ենք, որ 2013-ին մեզ հավատացողների ու աջակցողների թիվը բազմապատկվելու է, ինչպես որ ավելի է աճելու պահանջկոտությունը ոստիկանության գործունեության հանդեպ: 

Ոստիկանության հանդեպ հասարակության ամրացող հավատը խարսխվում է բարեփոխումների տեսանելի ընթացքի, քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նոր կերպի ու գործելաոճի, հանցավորության դեմ պայքարի արդյունքների, համակարգի ինքնամաքրման գործընթացի վրա: Նոր տարում այդ զարգացումներն ընդլայնվելու ու խորանալու են:
Մենք պետք է առավելագույնն անենք հասարակության սպասումներն արդարացնելու համար: Մենք կարճ ժամանակում պետք է ձեւավորենք նոր ոստիկանություն, որովհետեւ ժամանակակից, ուժեղ, արդարագործ ոստիկանությունը մեր երկրի ու երեխաների ապագայի կարեւորագույն երաշխիքներից է:

Անցնող տարին հաստատեց, որ կարո՛ղ ենք, երբ հավատավոր ենք ու միակամ, երբ ունենք ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, եւ մենք պատրաստ ենք նույնպիսի եւ առավել նվիրումով ծառայելու մեր առաքելությանը, օրենքին ու ժողովրդին:
Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ:

Շնորհավո՛ր Տիրոջ Սուրբ Ծնունդով պայծառացած Ամանոր:
Աստված ձեզ պահապան”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ