18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոլյանն իրեն նախկին ռեկտոր չի համարում. Զոլյան-Աշոտյան դատավճիռը՝ վաղը

 Վաղը՝ դեկտեմբերի 27-ին Երեւանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ կշարունակվի Սուրեն Զոլյանն ընդդեմ Արմեն Աշոտյանի դատական գործը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵՄՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը սակայն, իրեն ոչ թե նախկին ռեկտոր է համարում, այլ՝ ժամանակավոր արձակուրդում գտնվող:

 Հիշեցնենք , որ Սուրեն Զոլյան –Արմեն Աշոտյան հայտնի վեճը հանգուցալուծվեց Զոլյանի պաշտոնանկությամբ: Վերջինս, առանց ԿԳ նախարարի թույլտվության, բացակայել էր համալսարանից, ինչի պատճառով արժանացել էր Արմեն Աշոտյանի կրկնակի խիստ նկատողությանը եւ արդյունքում ազատվել աշխատանքից: Նշենք, որ ԿԳ նախարարի որոշումները Սուրեն Զոլյանը բողոքարկել է դատարանում: 

 ԵՊԼՀ  նախկին ռեկտորը սպասվող դատավճռից առաջ կրկին մեղադրեց ԿԳ նախարարին անարդարացի որոշման մեջ, եւս մեկ անգամ ներկայացրեց տեղի ունեցածի շուրջ իր մեկնաբանություններն ու իր տեսանկյունից՝ իր ճշմարտացիությունը մատնանշող հանգամանքները, նշեց, որ հարցը ոչ միայն իր՝ աշխատանքի վերականգնման հարցն է, այլեւ Հայաստանում  արդարության եւ սահմանադրական կարգի վերականգնման:

 ՛՛Պարոն Աշոտյանի համար վաղը  վերջին օրն է, նա կարող է դարձի գալ, ներողություն խնդրել, ապաշխարել և փորձել հատուցել  պետությանը հասցված  վնասը՛՛,-նշեց նախկին ռեկտորը՝ հավելելով, որ նա իր տեղում չէ: Զոլյանն ասաց, որ Աշոտյանին պատկերացնում է ՛՛առաջնակարգ հյուրանոցներից մեկում՝ որպես բեռնակիր՛՛:  

 Նախկին ռեկտորը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ ժամանակը ՛՛պարապ՛՛ չի անցկացնում,  համագործակցում է Տալինի  համալսարանի հետ, համալսարանի պրոֆեսորներից մեկի հետ համատեղ գիրք է լույս ընծայել եւ տեսել է, թե ՀՀ կրթական համակարգը որքան հետ է: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ