10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրազդանցիները դեմ չեն ընտրակաշառքին.յուրաքանչյուր ընտրություն այստեղ տոն է

Փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել ցանկացողները հունվարի 9-ից մինչեւ 13-ը կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Henaran.am-ին չհաջողվեց պարզել, թե առաջին օրը արդյոք որեւէ մեկը դիմել է հանձնաժողովին: Կեսօրից հետո մինչեւ աշխատանքային օրվա վերջը ԸԸՀ-ի 2 հեռախոսահամարներին այդպես էլ պատասխանող չեղավ:

Կիրակի փորձեցինք  Հրազդանում հասարակական հարցում անցկացնել պարզելու հրազդանցիների տրամադրվածությունը` հավանական թեկնածուների նկատմամբ: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, ավագանու անդամ Տիգրան Ներսիսյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Վալերիկ Հովասյանը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Հրազդանի նախկին քաղաքապետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մոտ 70 հարցվողների մեծ մասը դեռ չէր կողմնորոշվել:” Դեռ թող դնեն, տեսնենք ովքեր են հետո կորոշենք”,-ասացին հրազդանցիները: Հարցվածներից ոչ մեկը չէր քվեարկի Տիգրան Ներսիսյանի օգտին: Մյուս հավանական թեկնածուների օգտին ընտրողները կքվեարկեն:

“Սասունը գալիս ա ինչ անի, հետո ինչ տուժած տղայ ա: Ինքն էլ ժամանակին աշխատել ա, ամեն ինչին տիրացել ա, էլ նեղ մարդկանց չի հասկանա”,-ասաց մասնագիտությամբ մանկավարժ մի տղամարդ:

“ Ես Հանրապետական եմ, բնականաբար ընտրելու եմ Արամին, կամ նրան` ում կուսակցությունը կորոշի պաշտպանել”,-ասաց մի տիկին:

“ Չգիտեմ, Վալերիկը ավագանու անդամ եղել ա, եթե դնի ու կընտրենք”,-ասացին Հրազդանի խանութներից մեկում: Իսկ հրազդանցիները “շատ” բան չեն ուզում քաղաքապետից` աշխուժացնել կյանքը քաղաքում, բացել նոր աշխատատեղեր եւ կանխել արտագաղթը:

Հարցվողներից համարյա բոլոր նշեցին, որ ընտրակաշառք ժամանակին վերցրել են եւ էլի կվերցնեն: “Բա ունեն թող տան աղքատ ժողովրդին, մենք էլ կիմանանք ինչ կանենք, մեկ ա էդ անտերը որ գցենք արկղի մեջ` չեն իմանա, ով ինչ ա արել”,-ասացին հրազդանցի ընտրողները:

Ամեն դեպքում, փետրվարի 12-ին` հրազդանցիները սրտատրոփ սպասում են. անկախ ամեն ինչից  5 հազարից 10 հազար դրամ մի քվեի համար կտան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ