22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանապետը չպետք է ամեն րոպե ամեն հարցի շուրջ խոսի. Վովա Գասպարյանը խախտեց “լռության ուխտը”

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարության այս տարվա անդրանիկ նիստից հետո առաջին անգամ լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ: Լրագրողների մոտ, որոնք Վլադիմիր Գասպարյանի նշանակումից ի վեր փորձում էին կառավարության միջանցքում “որսալ” ոսիկանապետին, որը որպես կանոն ետնամուտքից էր դուրս գալիս,  բազմաթիվ հարցեր էին կուտակվել:

 Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանն այսօր որոշեց մյուս նախարարի նման գլխավոր մուտքից դուրս գալ եւ հնարավորություն տալ լրագրողներին իրեն հարցեր ուղղել եւ արդյո՞ք սա կդառնա ավանդույթ:

 ”Ոստիկանապետը  չպետք է ամեն րոպե ամեն հարցի շուրջ խոսի, ես կարծում եմ, որ ոստիկանապետը տարին մեկ-երկու անգամ պետք է խոսի, հիմա նոր Տարի էր, էդպես…”,-հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:

Նկատենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մոտեցումն այս հարցին տրամագծորեն տարբերվում էր Վլադիմիր Գասպարյանի դիտարկումից: Ալիկ Սարգսյանը կառավարության նիստերից հետո հաճախ էր ճեպազրույց ունենում լրագրողների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ