07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձյուն կգա

Հանրապետության տարածքում ձյուն է սպասվում: Henaran.am –ին ԱԻՆ “Հայպետհիդրոմետ” ծառայությունից հայտնում են, որ  այսօր` հունվարի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արևելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արևմտյան շրջաններում, 31-ին և փետրվարի 1-ին` ամենուրեք,  սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ:

30-ի գիշերը  կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  հյուսիս-արևելյան  3-8մ/վրկ, 28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին  կնվազի 5-8, 30-ի գիշերը ևս 2-3  աստիճանով: 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով:

Մայրաքաղաքում այսօր, հունվարի 30-ի երեկոյան ժամերին, 31-ին և փետրվարի 1-ին   ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, 28-ին ցերեկը հնարավոր է ձնախառն անձրև: 29-ին և 30-ի գիշերը   սպասվում է  առանց տեղումների եղանակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ