Ավտովթարներ մարզերում
Ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներինախարարության կայք էջի, հունվարի 28-ին Գյումրի-Երեւան ավտոճանապարհին` Արուճ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարդ է մահացել:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, “ Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորակը. Գյումրի քաղաքի բնակիչ` վարորդ, 1948 թվականի ծնված Ռ. Պետրոսյանը տեղում մահացել է:
Իսկ հունվարի 29-ին` ժամը 03:09-ին Տավուշի մարզից ահազանգ է ստացվել, որ “Տոյոտա Ռաֆ 4” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը: Ժամը 03:45-ի սահմաններում հրշեջփրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: Տուժածներ չկան: