09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոն

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին:

Այնուհետեւ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ՀՀ ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ