26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատանիների համար բացվեց եւս մեկ համակարգչային լսարան

Փետրվարի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացեցին համակարգչային լսարան։ Հենակետային վարժարանում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար եւ տնտեսագիտական հոսքերից բացի, գործում են նաեւ մշակութային (ռեժիսուրա, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) եւ հոգեբանամանկավարժական (հոգեբանություն, լրագրություն) հոսքեր: Վարժարանի 10-12-րդ դասարաններում սովորում է մոտ 330 աշակերտ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ համակարգչային տեխնիկայով կահավորված լսարանի բացումը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել կրթության որակը վարժարանում, այլեւ ավելի արդյունավետ կդարձնի տարբեր առարկաների դասավանդումը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ կրթական հաստատությունների տեխնիկական վերազինման ծրագիրը շարունակական է։ ‘Այսօր դժվար է պատկերացնել որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կրթական ծրագրերի համատեքստում կարեւորում է դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հիմնադրամի միջոցներով ոչ միայն կբացվեն համակարգչային լսարաններ, այլեւ կվերազինվեն լաբորատորիաները, աջակցություն կցուցաբերվի գրադարաններին։ Նման ծրագրեր իրականացվելու են նաեւ ՀՀ զինված ուժերում։ Մենք պայմանավորվածություն ունենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ, եւ համակարգչային տեխնիկայով հագեցած լսարաններ կբացվեն նաեւ զորամասերում’,- նշեց Կարեն Ավագյանը։

Henaran.am-ին հաղորդում են ՀԵՀ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ