15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր մասնագիտության տղամարդիկ են սխրանքներ գործում անկողնում

Գոյություն ունեն տարբեր կարծրատիպեր` կապված այն բանի հետ, թե որ մասնագիտության տղամարդիկ են ամենալավ սիրեկանները: Արդյո՞ք դրանք ճշմարիտ են` ոչ միշտ:

Մոլորություն 1-ին. կանայք միշտ թուլություն են ունեցել օդաչուների հանդեպ, հատկապես` կործանիչ ինքնաթիռների օդաչուների: Բացի այն որ սա հերոսական մասնագիտություն է, իսկ գեղեցիկ սեռի մոտ հերոսները միշտ համբավ ունեն, կանայք ենթագիտակցորեն հասկանում են նաեւ, որ ռազմական օդաչուների շարքերում ընդգրկում են ամենաառողջ եւ ամենահամբերատար տղաներին: Իրականում` պատկերը հետեւյալն է. որքան էլ որ մարդը առողջ լինի, մշտական ծանրաբեռնվածությունը խնդիրներ է առաջացնում անոթների հետ: Դրա համար էլ օդաչուների սեքսուալ սխրանքները շատ կասկածելի են այնպիսի մասնագիտական  հիվանդությունների համատեղությամբ, ինչպիսիք են թութքը, արյան ճնշման խախտումները եւ այլն:

Մոլորություն 2-րդ. նավաստիները ծովային ճամփորդությունների ընթացքում “սեքսուալ սով” զգալով` պարզապես անպարտելի են անկողնում: Իրականում` իհարկե, երկար ժամանակ զսպվածությունն ավելացնում է ձգտումը, սակայն միայն հոգեբանական տեսանկյունից: Նման “սեքսուալ սովը” դաժան կատակ է անում` ժամանակից շուտ սերմնաժայթքում եւ անկարողություն` կրկնելու  սեռական ակտը մոտակա ժամանակում: Երկար ճամփորդությունների գնացող նավաստիներին անհրաժեշտ մի քանի շաբաթ օրգանիզմը կարգի բերելու, վերականգնվելու համար: Սեքսոլոգները դա հենց այդպես էլ անվանում են` երկար ճամփորդությունների նավաստիների ախտանիշ:

Մոլորություն 3-րդ. բոլոր գիտնականները եւ ինտելեկտուալները “պիտանի” չեն անկողնում: Գիտությունը զոհեր է պահանջում: Գիտությամբ տարվելով` նրանք մոռանում են սեքսի մասին: Իրականում պարզվել է, որ մաթեմատիկոսի կամ ֆիզիկոսի մասնագիտություները նպաստում են բնավորության շիզոյիկ գծերի զարգացմանը: Այս շարքում կարելի է դասել նաեւ ծրագրավորողներին: Նման մարդկանց զգացմունքները անկայուն են եւ արտառոց: Այստեղ դժվարություն է առաջացնում այն փաստը, որ նման մարդիկ երբեմն բարդություններ են ունենում իրենց 2-րդ կեսին գտնելու:

Սակայն եթե դա տեղի ունենա, այդ կինը կարող է դառնալ ամենաերջանիկը` անկողնում նման մարդիկ ստեղծագործական մոտեցում են ցույց տալիս: Հայտնի է մի դեպք, երբ մաթեմատիկոսը համարակալել է իր կնոջ էրոգեն զոնաները եւ հատուկ բանաձեւով է դիպել դրանց: Ինչպես այդ կինն է ասել` դա անկրկնելի է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ