ՕԵԿ-ը լքում են ու լքում. Հայկական ժամանակ
“Մազդա” եւ “Սուզուկի” մեքենաներ Հայաստան ներկրող “Ռոյալ մոթորս” եւ “Թոփ մոթորս” ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար, “Օրինաց երկիր” կուսկացության անդամ Միսակ Սարգսյանը, որն ՕԵԿ-ի Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:
Ըստ “Հայկական ժամանակի”, գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ:
Թերթի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը ասել է, որ հեռացել է, քանի որ “առողջական խնդիրներ ունեի”:”
Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. “Հասկացա, որ դա իմը չէ”,-գրում է թերթն ու ավելացնում, որ ՕԵԿ-ը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում: