11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՄԻՊ-ում արձագանքել են 387 անգամ զանգելուց հետո. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի Գյումրու ՀԿ սեկտորը դժգոհ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ բարձրաձայնում է նրա կատարյալ անգործության մասին: Կառույցը որեւէ առումով չի արդարացնում իրեն, անգամ թեժ գիծը, որի մասին բարձրաձայնում էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը,  չի աշխատում:

“Երեխաների հասարակություն” ՄՁԱԿ ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը հաշվել ու մտապահել է, թե քանի անգամ է հավաքել 116 համարը: “387 անգամ զանգել եմ, 387-րդ անգամ նոր պատասխանեցին: Պարզվեց` չէր գործում մինչեւ էդ:

Երբ պատասխանեցին, ներկայացրի խնդիրը` կապված զորակոչի հետ, ինձ փոխանցեցին, թե զանգեք ՊՆ թեժ գիծ: Սա էր իրավունքների պաշտպանի գործը”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ