15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բեռնաթափվում են Երեւանի փողոցները

Երթեւեկության կանոնակարգման եւ բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաեւ Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային հանգույցին:

 

Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է եւս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները:

Երեւանի գլխավոր հատակագծով եւս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ  կիրականացվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթեւեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4 շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի լայնությունը կլինի 35.5 մետր:

 

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաեւ ասֆալտապատման եւ  որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ