13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովը ՌԴ ընտրություններին հետեւել է Սանկտ Պետերբուրգում

ՌԴ նախագահական ընտրությունների ընթացքին ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական առաքելության շրջանակներում Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում հետեւել են ՀՀ ներկայացուցիչները` ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Էդուարդ Շարմազանովը /եղել է Սանկտ-Պետերբուրգի 20 ընտրատեղամասերում/ Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում` ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան պառլամենտական ընտրություններին:

“Բացի Զյուգանովից, մյուս բոլոր թեկնածուները շնորհավորեցին Պուտինին”,-նշեց Շարմազանովը, նկատելով, որ սա արդեն բարձր ընտրական մշակույթի մասին է խոսում: Հայաստանի ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ “մեզ մոտ էլ կձեւավորվի նման մշակույթ, երբ պարտվողները կշնորհավորեն հաղթողին”:

Շարմազանովն ասաց, որ ՌԴ-ում ժողովրդավարական ընտրություններն ու կայունությունը չափազանց կարեւոր են ՀՀ-ի համար, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանը ողջունում է Վլ. Պուտինի ընտրությունը, մարդու, ով բավական մեծ ներդրում ունի Հայաստան-Ռուսաստան արդյունավետ գործակցության, հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Ռուսաստանն ընտրություններն անցկացրեց իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ