21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահը շնորհավորել է ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամին 20-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ‘Հայաստան’ համահայկական հիմնադրամի ստեղծման  20-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասված է.

‘1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրա­կա­նացնում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով եւ նորոգելով հարյու­­րավոր կիլո­­մետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, ար­դիական հիվան­դանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ:

Այս փառավոր ճանապարհը հիմնադրամն անցել է ձեռք ձեռքի տված` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող իր բազմահազար նվիրա­տու­ների հետ, որոնց անկոտրում կամքի ու անմնացորդ նվիրումի արդյունքում կյանք են առել մեր հայրենիքի համար կարեւորագույն նշանակության ենթակառուց­վածք­ներ:

Այս հոբելյանը խորհրդանշում է 20 տարիների մեր միասնական ձեռքբերումները, մեծ ու փոքր հաղթանակները, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարօրու­թյանն ու մեր երկրի առաջընթացին:

Այս պայծառ հոբելյանի առթիվ ջերմագին շնորհավորանքներ եմ հղում աշխար­հասփյուռ հայությանը եւ մաղթում, որ իրականանա շեն ու զորավոր հայրենի­քում ապրելու բոլորիս երազանքը’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ