29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՄԱԿ-ի Հատուկ կոմիտեի 2012-ի նստաշրջանի ավարտը

Մարտի 1-ին Նյու Յորքում ավարտվեց ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012-ի նստաշրջանը, որը նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման արդյունավետության բարելավմանը:

Ի թիվս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառման առաջարկությունները, Հատուկ կոմիտեի այս նստաշրջանում որոշվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունմանը ներկայացնել բանաձև` նվիրված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մանիլայի հռչակագրի երեսնամյակին:

Այս բանաձևը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնույթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճորեն կատարել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի դրույթները, որոնցում մեծապես կարևորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթույլատրելիությունը և բացառումը,  տարածաշրջանային կառույցների ու միջնորդության դերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ