16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-7-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նախագահի ինքնթիռն արդեն շարժվել է Երեւանից:

Այցի շրջանակներում նա կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւս:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ