22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են Ադրբեջան, տեղեկացնում են ադրբեջանական կայքերը:

Ռուսական կողմից միջնորդ Իգոր Պոպովը հայտնել է, որ Մինսկի խմբի գործունեության կարեւոր հաղթանակներից մեկն այն է, որ հակամարտությունը չի անցել “թեժ փուլի”:  Նա ավելացրել է, որ վերջին տարիներին սկսվել է աշխատանքը ղարաբաղյան հակամարտության հիմանարար սկզբունքների վրա, որը դանդաղ է ընթանում, չնայած առաջընթաց կա:

Ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը նշել է, որ չնայած ինքը շատ է կարդացել ղարաբաղյան հակամարտության մասին, առայժմ ոչինչ չի կարող ասել:

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է կարագավորման հարցում ինչ-որ համաձայնության գալ  մինչ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ սկսելը, ԱՄՆ-ի կողմից համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտնել է, թե իրենց երկրներում էլ են ընտրություններ սպասվում, սակայն դա չի նշանակում, որ իրենք պետք է դադարեն աշխատել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ