21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է ֆինանսական միջոցներն ուղղենք մարզերի զարգացմանը. ՀՀ վարչապետի այցը Վայոց ձոր եւ Սյունիք

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումները մարտի 4-ին շարունակվել են Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը:

Վարչապետն ասել է, որ պետության առջև ծառացած առաջնային խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, որոնք կապահովեն բարձր վարձատրություն: ‘’Այս նպատակին հասնելու համար պետությունը մշակել է արդյունաբերական ճյուղային քաղաքականություն` նպատակ ունենալով խթանել արտահանումը և ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: 11 ճյուղերով բացահայտվել են արտահանման և ներդրումների իրականացման հնարավորություններն ու ռեսուրսները’’,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` ներկայում հանրապետությունում առկա է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց զարգացման խնդիրը խիստ արդիական է: Դրանց լուծման նպատակով պետությունը մշակել է մի շարք ծրագրեր` գյուղացուն օժանդակություն ցուցաբերելու համար:

‘’Սերմնաբուծության զարգացման ծրագրով առաջիկա չորս տարիների ընթացքում սերմնարտադրության տարեկան ծավալները կհասցվեն 30 հազար տոննայի, ինչն ամբողջությամբ կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը: Խթանվում է նաև պարարտանյութի արտադրությունը, մյուս կողմից սուբսիդավորվում վերջինիս ձեռք բերումը’’,- տեղեկացրել է վարչապետը` ավելացնելով, որ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը ևս կրելու է շարունակական բնույթ: Բելառուսի և Ռուսաստանի հետ մշակվում է լիզինգային ընկերությունների ստեղծման հայեցակարգ, որի ներդրմամբ գյուղացիական տնտեսությունները ցածր տոկոսադրույքներով կկարողանան ձեռք բերել գյուղտեխնիկա: ‘’Մեր առաջնահերթություններից մեկը մարզերում նոր ենթակառուցվածքների ներդրումն է, որպեսզի կյանքն այստեղ լինի հարմարավետ’’,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դպրոցաշինությունը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է լինելու: Ներկայում հանրապետության 300 դպրոցներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Անցում է կատարվելու նաև 12-ամյա պարտադիր կրթակական համակարգի: Պետությունը կերաշխավորի ուսումնարաններում, քոլեջներում  երիտասարդների կրթության ֆինանսավորումը:

Առողջապահության բնագավառում կշարունակվի ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդարձնի քաղաքացիների համար: Պետությունը կֆինանսավորի սրտի վիրահատությունը և օնկոլոգիական թանկարժեք բուժօգնությունը:

‘’Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարութուն ծնող պատճառների վերացման համար: Սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների անդամների կրթական ծախսերը ևս կիրականացնի պետությունը, իսկ աշխատունակ անձանց համար կստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա լուծել իր կենցաղային խնդիրները’’,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տարածքների համաչափ զարգացման նպատակով պետությունն առաջին հերթին ֆինանասական միջոցներն ուղղելու է մարզեր: ‘’Պետական, վարչական, տնտեսական բազմաթիվ ֆունկցիաներ այսօր կենտրոնացած են Երևանում: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը և ֆինանսական միջոցներն ուղղենք մարզերի զարգացմանը, միաժամանակ, բեռնաթափելով Երևանը: Քաղաքները պետք է ունենան մասնագիտացում, որն էլ կնպաստի մարզերի առաջանցիկ տեմպերով զարգացմանը’,- նշել է վարչապետը: Քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրենց տեղը կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային բնագավառների զարգացման և հիմնախնդիրների լուծման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով:

Վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցության պատվիրակությունը Սիսիանում ծաղիկներ է դրել կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Երևան վերադառնալու ճանապարհին Տիգրան Սարգսյանի գլխավորած կուսակցական պատվիրակությունը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ այցելել է Արարատ գյուղում գտնվող սպարապետի տուն-թանգարան: Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նաև նրա հիշատակին:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ