«Տղե՛րք, հարցերը էսպես չեն լուծվում»․ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Տղե՛րք, հարցերը էսպես չեն լուծվում» Ես տեսել եմ 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Մենք տեսել ենք սպանդը հայոց խորհրդարանում, տեսել ենք պետական այրերի արյունաքամ մարմինները մեր երկրի ղեկավարների, Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրա Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանջյանի դաժան սպանությունը, […]





































