19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել. Փաշինյանն՝ իր և Ալիևի հանդիպման մասին

Մենք, այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

«Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն», – ասաց վարչապետը։

Նա նշեց՝ չի կարծում, որ ճիշտ է ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։

«Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ