23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացու վտանգ

Բավական հետաքրքիր են ծավալվում Հայաստանի շուրջ իրադարձություններն արտաքին քաղաքական ճակատներում։ Կենտրոնական Ասիայի երկրները, հնարավոր է, ռուսական ու արևմտյան շահագրգիռ կողմերի փոխանցմամբ, վերստին փորձում են մեծացնել համաթուրքականության նշանակությունը։ Համաթուրքականության և համաիսլամականության փոխհարաբերությունները, թվում է, ոչ միայն օրախնդիր են դառնում, այլև նորից վերածվում են աշխարհաքաղաքական վերաբաժանման անհրաժեշտ գործիքի։ 

Վերջերս բրիտանական գաղտնի ծառայությունների (MI6) ղեկավար դարձավ հայտնի թուրքասեր, եւ ռուսաֆոբ Ռիչարդ Մուրը: Մուրը հատկապես հայտնի դարձավ թուրքական շրջանակներին 1990-1992թթ, երբ դիվանագիտական աշխատանքով էր զբաղված Թուրքիայում: Այսօր այդ գործիչը մի ողջ պետության հայտնի կառույցի ղեկավար է եւ Հայաստանի ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի արևմտյան հայտնի թշնամիներից:

 
Մուրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր ցանկության մասին առ այն, թե Թուրքիայի դերը պետք է մեծացվի՝ բաց տեքստով ակնարկելով Թուրանի ստեղծման մասին: Հիշեցնենք, դեռեւս դպրոցական դասագրքերից ծանոթ Մեծ Թուրանը օսմանյան կայսրության «Համաթուրքականություն» և «համաիսլամականություն» գաղափարախոսական հայեցակարգն է, ըստ որի՝ 
Իսկ այսօր, երբ այս անձն ունի իրական լծակներ պրոմահմեդական Անգլիայում, նա բոլոր հնարավոր ռեսուրսներն ու ճանապարհները կօգտագործի՝ իրագործելու կամ առնվազն օժանդակելու Թուրանի ստեղծմանը:
 
Որոշ փորձագիտական շրջանակներ նկատում են, որ ստեղծված իրավիճակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ իր թուրանասեր բրիտանացի շրջապատը այն էլ այս բարդ կենսական պայքարի շրջանում, մեծ վտանգ են Հայաստանի համար: Առավել եւս, եթե հաշվի առնենք այն փաստը, որ անգլիացիները 100 տարի առաջ (տարբեր տվյալներով) 490-600 տոննա ցեղասպանված հայերի ոսկորները բեռնատար նավերով տեղափոխել եւ վաճառել են որպես փղոսկրից պատրաստված հուշանվերներ (Сувенир):
Ի դեպ, սա խոսակցությունների շրջանառություն չէ, այլ փաստարկված տեղեկություն, հատկապես որ պարզ շարադրված է Բագրատ Ուլուբաբյանի «Զրուցարան» աշխատությունում:
 
Շարունակելի:
Տիգրան Հակոբյան
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ