19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Ադրբեջանի զորավարժությունները սպառնլիք պարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. ՊՆ փոխնախարար

Կարծում եմ, որ այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին:

«Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահմաններին՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել», – նշեց պաշտոնյան:

Բալայանն ընդգծեց՝ եթե զգան, որ ադրբեջանական գործողությունները Հայաստանի կամ Արցախի կամ համար սպառնլիք կպարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն: 

«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք դրա մասին հայտարարել ենք: Նորից եմ ասում՝ անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխութուն մեր մարտական պարտականության կրման վրա չկա: Իհարկե, զգոնությունն ավելի բարձացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում, որպես այդպիսին, չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից», – նշեց փոխնախարարը:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ