19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլը իմ բարեկամը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Նիկոլը իմ բարեկամը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

Արիստոտելի ոճով անդրադառնամ Փաշինյանի երեկվա ասուլիսի միայն մեկ հարց ու պատասխանի։ Իր երկար բարակ, անիմաստ, անբովանդակ ու վիճարկելի ասուլիսում այնուամենայնիվ մի թեմա կար, որը բացառություն էր։

Հանուն ճշմարտության ու արդարության պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը, կարդինալ կերպով ուղղեց 2019թ հոկտեմբերին Աշխաբադում արված իր սխալ, ու ոչ համարժեք բացատրությունները՝ կապված Գարեգին Նժդեհի գործունեության հետ։ Իսկ երեկվա ասուլիսում, խոսելով Ալիևի կողմից Գարեգին Նժդեհին հանիրավի թիրախավորելու, և հայ ժողովրդի դերը երկրորդ աշխարհամարտում ստվերելու նպատակներից, Փաշինյանը փաստարկված հակադարձեց Ալիևին։ Միայն Ռասուլզադեի, Ֆաթալիբեյի ու նրանց ստեղծած ադրբեջանական- ֆաշիստական խոշոր լեգիոնի գոյության փաստը բավարար է, որպեսզի Ալիևը այլևս չխոսի երկրորդ աշխարհամարտից։

Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանի վերջին հարցազրույցը Փաշինյանի համար շատ օգտակար էր։ Այս թեմայով ավելի վաղը խոսել էր նաև Շարմազանովը։

Ցավոք տարատեսակ դիլետանտներով ու պոռոտսխոս ջահելներով ( չշփոթել հրաշք երիտասարդության հետ) շրջափակված Փաշինյանին դեռ թվում է, թե իրենց՝ հավեսի համար ենք քննադատում, կամ ուղղություն ցույց տալիս։ Իշխանության բազմաթիվ սխալները քննադատվելու են հանուն մեր երկրի, իսկ ակնհայտ ճիշտը (որը կատաստրոֆիկ քիչ է)՝ ասելու ենք, որ ճիշտ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ