16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Զարուհի Բաթոյան, Դուք նախարա՞ր եք, թե՞ սեքս-տիկնիկ

timthumb (4)

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կրկին խոսել է նախարար Զարուհի Բաթոյանը և կրկին նրա թեման նույնն է՝ սեքսը: 

Թեև Զարուհի Բաթոյանը սեքսի մասին խոսելիս մշտապես նշում է, թե ինքը բավարարված է և սիրում է սեքսով զբաղվել ու ազատ է իր հարաբերությունների մեջ, սակայն իր հանրային խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հակառակը՝ նա բավարարված չէ և անընդհատ սեքսի պահանջ ունի:

Սորոսի գրասենյակի կողմից նախարար նշանակված այս կինը կարծես թե մոռացել է, որ ինքն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել, ոչ թե առավոտից երեկո եթերներում սեքսագիտության դասախոսություններ կարդացող:

Տիկի՛ն նախարար, հասկացանք, որ Դուք գուցե սեքսով եք սնվում, բայց պետք է հասկանալ ի վերջո, որ բոլորն էլ ապրում են այդ կիրքը, մի փորձեք ուրիշներին կյանք բացատրել ու պատմել սեքսի մասին: Դուք ա՛յն գործն արեք, ինչի համար աշխատավարձ եք ստանում:

Չքննարկենք այն, որ ի պաշտոնե Ձեզ վերապահված չէ ամեն անգամ խոսել էթիկայից դուրս տեքստով…

Ի վերջո, Դուք նախարա՞ր եք, թե՞ սեքս տիկնիկ… Ես, իհարկե, չեմ կարող վստահաբար պնդել՝ Ձեր պարանոցին ակնհայտ երևացող հետքը բուռն գիշերվա՞ արդյունք է, թե՞ մեկ այլ պատճառ ունի, բայց առնվազն պետք է հասկանայիք, որ այն փակել էր հարկավոր, այլապես Ձեզ գիտակից հանրությունն այլևս լուրջ չի վերաբերվի:

Ձեր նշանակումից հետո անցել է 6 ամիս, ի՞նչ եք արել այս ամսվա ընթացքում, բացի սեքսի մասին հարցազրույցներ տալուց: Հիմա էլ, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասում եք, թե հարցումների արդյունքները կարող են փոփոխվել և Ձեր վարկանիշը բարձրանա:

Իսկապե՞ս այդպես եք մտածում: Ես հակառակը կասեմ. Ձեզ պետք է ցավոտ իրողությունը ներկայացնեմ՝ Ձեր վարկանիշն այդպես էլ “плинтус”-ից վեր չի բարձրանա, քանի դեռ Դուք զբաղված եք սեքսի մասին դատարկախոսությամբ և թիթեռ նկարելով:

Վարկանիշ բարձրացնելու համար նախ պետք է աշխատել ու, ի պաշտոնե Ձեզ վերապահված գործառույթի շրջանակում բավարարել հանրության պահանջները. այսինքն՝ սոցիալական հարցեր լուծել: Իսկ քանի դեռ դա չկա, հարցումների արդյունքներն այդպես էլ չեն փոխվի, ու կմնաք ըստ վարկանիշի՝ նախարարների ցուցակում ամենավերջինը՝ հետ մնալով նույնիսկ իր աշխատասենյակում կարաբինաների ընդունող և նրանց հետ կասկածելի կապեր հաստատող Արայիկ Հարությունյանից… 

Այնպես որ, ինչպես կասեր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ սթափվե՛ք, սա փոքր երկիր է»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ