16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2021

«Շնորհակալություն, առողջություն եմ մաղթում բոլորին»․ Հրաչյա Հակոբյանը չպատասխանեց՝ ինչու էր հայհոյում խորհրդարանում

Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ըստ տեղեկությունների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխող խմբակցության՝ ՔՊ-ի մի խումբ պատգամավորներ և օգնականներ ուժ են գործադրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների նկատմամբ։   ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, որ միջանցքով անցնելիս՝ ընդդիմադիր դաշինքի պատգամավորների օգնականներն իրենց «թարս» են նայել։ Օգնականների հետ խոսակցությունից ժամեր […]

«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին ՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետները ժամը 14։30-ի սահմաններում որոշակի բանավեճ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։   «Դա կարծես տեղում հարթվել է, ձեռք-ձեռքի են սեղմել և անցել առաջ։ Որևէ վեճ այդտեղ չի եղել», – ասաց Վարդևանյանը՝ նշելով, […]

Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած պարտության սիմվոլ կապիտուլյանտները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած, Սյունիքի բարձունքները բանավոր պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնած, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ Սովետական Ադրբեջանի տարածք համարող, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանող, Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարող պարտության սիմվոլ կապիտուլյանտները»։

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ անդամներ Հայկ Դերզյանը և Նարինե Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներ. հայ գերիների  հարցով  Ալեն Սիմոնյանի գնահատականը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:  

Հայկական ավիացիայի համար ԵՄ երկինքը կշարունակի փակ մնալ. Եվրահանձնաժողովը թարմացրել է թռիչքային անվտանգության «սև ցուցակը» (168.am)

Դեկտեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: EaDaily-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը: Փոփոխությունների համաձայն՝ 97 ավիաօպերատորների արգելվում է թռչել Եվրոպայի երկնքով, ինչն ավելի քիչ է, քան նախկինում նշված 103-ը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլդովական մի […]

ԱԺ-ն փակ նիստով գերիների հարցով քննարկում է անցկացնում

Ազգային ժողովը փակ նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում է անցկացնում։ Նախքան փակ նիստը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել էր, թե առաջարկել են քննարկմանը մասնակցի ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի