25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2021

Ադրբեջանը գիշերը 24.00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր․ ԱԽ քարտուղար

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ «Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր և […]

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Ադրբեջանա-արցախյան հակամարտության  գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։ Սակայն երբեմն ունենում […]

«Մենք ժողովուրդ-ստամոքս ենք: Մենք մեռել ենք: Չկանք»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդյո՞ք երեկ Հայաստանի ու Արցախի որևիցե մի վայրում եղավ բազմամարդ մոմավառություն և բողոք ի հիշատակ Շուշիի մատույցներում թշնամու կողմից գնդակահարված երիտասարդ քաղաքացիական անձի: Արդյո՞ք ինչ–որ մի պետական, պաշտոնական ջանդակ պատասխանել է թշնամու պաշտոնական ահաբեկմանը, որը խոստացել է «սատկացնել» մեր ՊՆ նախարարին, եթե նա ևս մեկ անգամ բախտը փորձի […]

«Այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին»․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է, որ այլեւս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին եւ որ քննության կարեւորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Հայտարարության մեջ ասվում է․ «Դավիթ Տոնոյանի եւ նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց […]

Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար: Նախագահ Սարգսյանը բարեմաղթում է, որ Աստված պահապան լինի բոլորի […]

ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը

Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՊՆ-ից հայտնեցին, […]

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Խաչիկ գյուղում վարուցանք կատարող տրակտորի ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի դատախազությունը հայտնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Խաչիկ գյուղի տարածքում վարուցանք կատարող տրակտորի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021թ. նոյեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոց […]

«Իշխանությունը մեկ նպատակ ունի՝ մաքրել կապիտուլյանտին այս գործընթացում». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն  ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում մեղսակիցները չեն կարող քննել տեղի ունեցած հանցագործությունը։ «Այդ հանձնաժողովում ներգրավվել պարտության խոսնակ, հազար տերեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը՝ Արծրուն Հովհաննիսյանին, ցինիզմի գագաթնակետն է։ Սա նույնն է, որ Չիկատիլոյին ներգրավես կանանց նկատմամբ բռնությունը կանխագրելող հանձնաժողովի կազմում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի