20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2021

Ղարաբաղի հարցն այլևս Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիև

Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ «Ղարաբաղի հարցն այլևս արտաքին քաղաքականության թեմա չէ»: «Դա արդեն մեր ներքին գործն է: Հայաստանը պետք է փոխի իր վերաբերմուքնը, հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»,- հավելել է Հաջիևը: […]

Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Իշխանությունները բռնաճնշումներով պարտադրում են «ճամբարափոխ» լինել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Խոսքը գնում է հողերի օտարման գործընթացի մասին. ըստ նախաքննական մարմնի՝ կազմակերպված աճուրդները կրել են ձեւական բնույթ՝ հօգուտ Իշխան Զաքարյանի։ Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» […]

«Հայկ Մարությանը գտնվում է վտանգավոր «զոնայում»». ՔՊ-ականներն այս անգամ ներում են, բայց զգուշացնում՝ մյուս անգամ անձամբ գա ԱԺ

Ազգային ժողով այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն եկել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը՝ ներկայացնելու բյուջեի ծրագիրը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հերտաքրքվեց՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը անձամբ չի ներկայացել: «Ճիշտն ասած՝ քաղաքապետն անձամբ էր ուզում գար ու ներկայացներ, բայց, ցավոք սրտի, ներկայիս համաճարակը մտավ իրենց տուն, իր երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով […]

Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը՝ Մոլնուպիրավիրը․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Միացյալ թագավորությունում հաստատվել է Կովիդ բուժող առաջին դեղահաբը՝ Մոլնուպիրավիրը։ Այն կտրամադրվի կովիդի դեմ բուժվող և առավել խոցելի բուժառուներին։   Սկզբնական շրջանում այն ստեղծվել է որպես հարբուխի դեմ դեղորայք։ Կլինիկական փորձարկումների ընթացքում հաստատվել է, որ դեղորահաբը նվազեցնում է հոսպիտալացվելու և մահվան ռիսկայնությունը։ Շատ հետազոտողներ կարծում […]

Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային գաղափարի հիման վրա։ Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ուստի […]

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ: «Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս […]

Նիկոլը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից հայկական զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել․ Արմեն Աշոտյան

Փաշինյանը հերթական անգամ ստում է՝ ասելով, որ Սյունիքի սահմանից հայկական զորքը հետ չքաշելու դեպքում կարող էր նոր պատերազմ սկսվել, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  Աշոտյանը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջին հերթին կասկածի տակ առնելով զորքերը հետ քաշելու հրամանի հիմնավորվածությունը։ «Առաջինը՝ եթե Զանգելանից և Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի