20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2021

Ծնկած խաղաղություն ուզո՞ւմ են․ եթե այդ խաղաղությունը մեզ պետք է որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի և հեռանա մեր երկրից․ Կարին Տոնոյան

Ազատության հրապարակից մեկնարկել է զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ջահերով երթը դեպի Եռաբլուր։ Երթից առաջ լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր, «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանն ասաց, որ պատերազմում հանուն հայրենիքի ընկած մեր հերոսները պարտավորեցնում են, որ ոտքի կանգնենք և տեր կանգնենք մեր անկախությանն ու մեր հայրենիքին։ «Մենք անպայման տոնելու ենք Հայոց անկախության տոնը, […]

Երգիչ Հայկոն ծանր վիճակում հիվանդանոցում է. նրան այցելել է Ալեն Սիմոնյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:

Զինվորական անշուք քայլերթի մասնակիցներին պողոտայից հեռացրեցին բեռնատարներով. pastinfo.am

pastinfo.am-ն գրում է, որ Երևանի կենտրոնում կառավարությունը զինվորական քայլերթ էր կազմակերպել՝ ի նշանավորումն ՀՀ անկախության 30-ամյակին։ Ընդամենը մեկ խաչմերուկ քայլելուց հետո զինվորական նվագախմբի անդամներին հեռացրեցին բեռնատարներով։

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական […]

Ուշքի՛ եկեք, սա դեռ վերջը չէ․ երբեք ուշ չէ համախմբվել և այս իշխանությանը նստեցնել դատապարտյալի աթոռին․ Մինասյան

Անկախությունը թթվածնի նման է։ Եթե կա, չեք զգում նրա գոյությունը, բայց եթե չկա, շնչահեղձ եք լինում։ Այդպիսի բան է անկախությունը,  հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ այժմ Հայաստանը անկախության պակասից շնչահեղձ է լինում։ «Այդ շնչահեղձության հետևանքն է, որ հազարավոր թուրքեր մեր սահմաններին են, ու մարդիկ չեն զգում դա, որ 5 000–ից ավելի […]

Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրանն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։   «1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու […]

Արցախի ու Հայաստանի վերածնունդ անպայման լինելու է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Արցախի ու Հայաստանի վերածնունդ անպայման լինելու է։   Մեր սերունդներին պետք է ժառանգենք անկախ, արժանապատիվ, կայուն, զարգացող և անվտանգ Հայաստանի Հանրապետությունը։   Այսօր տեղին է հիշել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գեորգիսյանի հայտնի խոսքերը. Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»։

Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն է. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ: Արայիկ Հարությունյանի այցից առաջ տարածքում նկատվել է վերջինիս նախկին խոսնակ, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ 2 հոգու ուղեկցությամբ: Մեզ հետ զրույցում Վահրամ Պողոսյանն ասաց, որ այցի առնչությամբ կտարածվի պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՕգոստոսիՀոկտեմբերի