19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2021

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աղվան Վարդանյանը հրավիրվել են ՀՔԾ՝ բացատրություն տալու։ Նրանք ՀՔԾ են հրավիրվել՝ օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ Օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուք-վիճաբանության։ Մասնավորապես, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ քպական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը նրան դիմել էր […]

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ Չարչյանը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն։ «Ես պայմաններում պետք է Չարչյանի խափանման միջոցի հարցով անհապաղ դատական նիստ հրավիրել»,- նշել է Արամ Վարդեւանյանը։

Վերաքննիչ դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի` սահմանը հատելու արգելքը

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում ներկայացրեց Վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու արգելքը: Պողոսյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Յուրի Խաչատուրովի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն Խաչատուրովի ազատ տեղաշարժման […]

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար […]

Զարմանում եք, որ հիմա լրագրողների նկատմամբ սահմանափակումնե՞ր են, մի՛ զարմացեք, ավելի վատն է գալու․ Սաթիկ Սեյրանյան

Զարմանում եք, որ հիմա լրագրողների նկատմամբ սահմանափակումնե՞ր են, մի՛ զարմացեք, ավելի վատն է գալու, դիմելով գործընկերներին՝ ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված է ԱԺ-ում լրագրողներին առնչվող սահմանափակումներին։ Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է ԶԼՄ-ների դերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի