19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2021

Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում. Արմեն Գևորգյան

Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը հակասական տպավորություններ է ձևավորել։ Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։ Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը […]

Տավուշի տարածքների հանձնման գործընթացը սկսվե՞լ է

Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացել է, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Այնուհետ հավելել է, որ նախատեսվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։ 168.am-ը փորձեց նշվածն անձամբ լսել Ոսկեպարի […]

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարց է, թե ինչ գործողություններ են կատարվում սահմանի ադրբեջանական հատվածում․ Աբրահամյան

ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում, խորքում և այլն։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «ՊՆ փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ, որը կասեցվել է։ […]

Արցախում ռուսական զորքի ներկայությունը պետք է լինի մշտական․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում քաջալերող խոսքեր է ուղղել բնակիչներին, որոնք եկել են իր հետ հանդիպմանը՝ ասելով, որ պատերազմում հաղթանակը վերջնական չէ, իսկ պարտությունը ճակատագրական չէ: «30 տարվա ընթացքում ունեցել ենք և՛ հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել: Ունեցել ենք անհաջողություն։ Դա պարտություն չէ, բայց մենք […]

Գեղարքունիքի հատվածում հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է եղել. ՀՀ ՊՆ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՊՆ-ից  հյտնում են, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։    

Մարդկանց չկարողացանք բացատրել. Աննա Մկրտչյանը`քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձայնագրություն էր տարածվել, որտեղ նրա հայրը աշխատանքային կոլեկտիվից պահանջում էր մասնակցել ընտրություններին և քվեարկել իր դստեր դաշինքի օգտին, նշեց, որ իր հայրը քարզարշավ է իրականացրել, և ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա: «Այդ մարդիկ իմ հայրիկի աշխատակիցները չեն եղել, այո՛, ձայանգրությունը […]

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազրյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, […]

Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել

Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի