25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2020

Մեզ համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի […]

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ. Պուտին

Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» քննարկման ակումբի նիստում: «Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է, երբ […]

Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակը՝ հաղթանակն, իրականանա. Գագիկ Ծառուկյան

Այսօր պատերազմ է, Հայաստանը, Սփյուռքը մեկ մարդու պես միասնական են: Բոլորի նպատակը հաղթելն է, մեկուսարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակն իրականանա: Ես իմ հերթին Արցախի համար միշտ արել եմ, անում եմ, անելու եմ», – ասաց նա՝ հավելելով, […]

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամով ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։ Գագիկ […]

ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: «Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել […]

«Գրավի չափ նշել ենք, բայց, ըստ էության, թողել ենք դատարանի հայեցողությանը՝ ողջամիտ չափ սահմանելու». Ծառուկյանի փաստաբան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր ներկայացնել միջնորդության համար լրացուցիչ փաստաթղթեր:  Այսօր պահանջված փաստաթղթերը ստանալուց հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ. Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ. Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ. Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ. Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ. Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ. Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ. Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ. Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ. Շախմուրադյան Հակոբ Մանվելի, […]

ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս

ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ալֆրեդ Մորիս դե Զայասն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- գրել է Ալֆրեդ Մորիս դե Զայասը:

Դաժանագույն պատերազմ է. առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրույցից։ Պարգեւ սրբազանը նշում է, որ աղոթքը կարեւորագույն նշանակություն ունի. «Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ՝ հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։ Հսկողություն ենք սահմանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի