25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2020

Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։   Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։   1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։ […]

Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝  Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:

Այժմ կարեւորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։   Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.   Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։   Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի […]

Ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ.ՊԲ-ն դիմում է համապատասխան միջոցների

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը: «Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – հայտնում է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: Նշենք, […]

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ. կա զոհ. Արծրուն Հովհաննիսյան

Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ: Կա մեկ զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ուղղելով ավելի վաղ իր կողմից արված գրառումն առ այն, որ հրթիռային հարվածներ են հասցվել Կապանին:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված