20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2018

Սնվելուց երեք ժամ անց սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը

Ուտելուց գրեթե մի քանի ժամ անց օրգանիզմում սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը: Նման կարծիքի են հանգել գիտնականները: Հիշեցնենք, որ նախկինում մասնագետները գտնում էին, որ ճարպային հյուսվածքի կուտակումը տեղի է ունենում աստիճանաբար` օրեցօր: Իսկ հիմա հետազոտողները պարզել են, որ կոնքերի և ազդրերի վրա ճարպն ավելի արագ է կուտակվում` երեք, առավելագույնը չորս ժամվա ընթացքում, եթե ստացած էներգիան […]

Փոքրիկ չինուհու ստամոքսից կես կիլոգրամ մազ են հեռացրել

Անհոյնի բժշկական համալսարանի հիվանդանոցի վիրաբույժները 8-ամյա Յուեյուեի ստամոքսից կես կգ կշռող մազի կծիկ են դուրս բերել: Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, մազերն այնտեղ էին հավաքվել տարիների ընթացքում: Երեխան ապրել է տատիկի և պապիկի հետ, ծնողները գումար աշխատելու նպատակով մշտապես գտվել են արտերկրում և տուն են վերադարձել միայն տոներին: Տանը գտնվելիս մի անգամ ծնողները նկատել են, որ […]

«Մի խաբիր քո շրթունքներովը … »

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը քաղաքական գործիչների կանանց մեղադրել էր աղանդավորական խմբակներ հաճախելու մեջ, սակայն հրաժարվել էր որևէ անուն կամ հստակ փաստարկ բերել այդ առնչությամբ: Հիշյալ ասուլիսի մասին հրապարկում էր պատրաստել նաև Henaran.am լրատվական կայքը` «Օդում կրակած «բոցեր» պաշտոնյաների կանանց եւ նրանց քարոզվող «մարմնական սիրո հմտությունների» մասին» վերնագրով: […]

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի   17-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվեն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը եւ ադրբեջանական հարցերով փորձագետ  Տարոն Հովհաննիսյանը:  ԹԵՄԱ՝   Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները. արցախա-ադրբեջանական սահմանային անվտանգությունը 2018թ.-ին. սահմանային անվտանգության երաշխիքները:  

Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից. Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որի մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից: Բացելով նիստը` Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին: Ելույթ ունեցողները […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի: Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի գիշերը և առավոտյան […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Օգնիր, տկար ենք, Օրհնիր …

Տե՜ր իմ, Տե՜ր Պարգևատու, Անտարակույս վստահություն, Սեր` մթանն օտար, Դո՛ւ, որ թզենին չորացրիր, մի՞թե դաս չէր մեզ համար, որ հասկանայինք, թե մենք էլ մեկական թզենի ենք անպտուղ, սակայն դեռ կենդանի ենք Քո մեծ ողորմության շնորհիվ, որպեսզի մի օր գուցե պտուղ տանք: Ստրկամեծա՛ր թագավոր, Անխափա՛ն ընթացք, Աննահա՛նջ Հրաման. Դո՛ւ, որ չփակեցիր բերանն այն ամբաստանողի և չչորացրիր […]

Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները

Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների թիվը 132 է լինելու, մինչդեռ այսօր այդ թիվը 105 է: Լուծարված, սակայն դեռեւս գործող Ազգային ժողովում կա 9 մշտական հանձնաժողով, սակայն նոր խորհրդարանում այդ թիվը կարող է փոխվել: Նշենք, որ Սահմանադրության 106-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի