25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Արյունահեղությունը շարունակվում է: Պայթեցրել են Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ Նորատուսում պայթյուն ու կրակոց է լսվել, ու ամենազարմանալին այն է, որ այս դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն։ Նորատուսի գերեզմանում պայթյուն է եղել եւ ArmLur.am -ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին պայթուցիկը բերել էր, որ տեղադրեր 7 տարի առաջ ապանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին ու այն տեղադրելու ժամանակ պայթել էր, […]

Կմեկնարկի ամառային զորակոչը

ՀՀ-ում ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Հայտարարել 2024 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում […]

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. Ժողովուրդ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում: Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման […]

«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. Հրապարակ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն […]

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». Փաստ

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել […]

Գերիների հարցով որոշել են ակտիվանալ. Հրապարակ

Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն […]

Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. Ժողովուրդ

«Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում: Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու […]

Գուցե եզրակացություն անե՞ք…. Փաստ

Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված