20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բովուրխանի վանքը

Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում : Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից […]

Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում /Տեսանյութ/

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ 5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում: Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Իշխանությունը մերժել է Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները. Ժողովուրդ

Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով […]

Իսրայելը հարվածել է Իրանին /Տեսանյութ/

BBC-ի  փոխանցմամբ՝ Իսրայելը  հրթիռով հարվածել է Իրանին: Իրանը հերքում է այդ լուրերը՝ նշելով, որ ոչ մի հրթիռային հարձակում չի եղել, այլ  Իսրայելը «միայն անհաջող և նվաստացուցիչ փորձ է կատարել՝ ուղարկելով անօդաչու սարքեր և դրանք  խփվել են»։ Հիշեցնենք, որ Իրանը մարտական բարձր պատրաստության մեջ է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ կպատասխանի իրանական հրթիռներին և […]

Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը /Տեսանյութ/

Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ […]

Հին Քոչբեկի Սուրբ Հարություն եկեղեցին

Կառուցվել է 1741 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես գյուղատնտեսական պահեստ։ Անկախության շրջանում եկեղեցին չի գործել, սակայն այգեստանցիների համար ծառայել է որպես սրբատեղի մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Այգեստան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Հին Քոչբեկ գյուղատեղիի արևմտյան եզրին։ Քոչբեկի բնակչությունը 20-րդ դարի 60-ական թվականներին տեղափոխվել է 2,3 կմ հարավ-արևմուտք և բարենպաստ […]

20 000 մարդ փակել է մայրաքաղաքի երթեւեկությունը /Տեսանյութ/

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների » վիճահարույց օրինագիծը, որի պատճառով հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և մասնակցում են  հակակառավարական ցույցերին: Նշենք, որ արդեն 3 օր շարունակվում են այդ ցույցերը: Մոտ 20,000 մարդ փակել է երթևեկությունը մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց՝ ցույց տալու իրենց բողոքը: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են հանդիպում երկրի վարչապետ […]

Հազարավոր դոլարներ լափեցին և էլի կլափեն, իսկ մնացածներին մինչև տարվա վերջ 40+10 ու հետագա արտագաղթ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան էջը վերջնական փակվում է։ Այ հիմա ՄԱԿ-ը, Ֆրանսիան, Ամերիկան արցախահայերին կվերադարձնի, էտ հույսով էլ ապրեք։ Ու շնորհակալություն ասեք հակառուսականության ջատագովներին` Արայիկ, Սամո, բազմապիսի արտակներ, դավիթներ ու ծիգոներ, Արցախում իրենք իրենց ուզածին հասան։ Իրենք հազարավոր դոլարներ լափեցին և էլի կլափեն, իսկ մնացածներին մինչև տարվա վերջ 40+10 ու հետագա արտագաղթ։ Ու […]

Ինը մաս անապատը

Ինը մաս անապատը գտնվում է համանուն սարահարթի վրա, որը տարածվում է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Հուշարձանախումբը տեղակայված է Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մետր դեպի արևելք, բլրի վրա՝ շրջապատված լեռներով, թավ անտառներով, դրանց միջով հոսող առուներով ու գետակներով: Այս բնական համակարգը պատնեշ է դարձել անապատի համար։ Ներկա՝ Ինը մասանց (կամ Անապատ) […]

Կրեմլը պաշտոնապես հաստատում է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից: Ավելի վաղ նման տեղեկություն էին հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով նաև ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ներկայացնող տեսանյութեր: Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել էր 2020 թվականին՝ 5 տարի ժամկետով: Պայմանավորվածությունների համաձայն՝ այնտեղ են ուղարկվել 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի