19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 785 /Տեսանյութ/

Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանում՝ առաջնագծի մոտ  ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել երկու մարդ։ Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման պատճառով նույնպես վիրավորներ կան: Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգովի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Եվս 78 մարդ վիրավորվել է չորեքշաբթի օրը երեք հրթիռների հարվածից քաղաքի կենտրոնի վրա։ Միաժամանակ  Լեհաստանում ձերբակալվել […]

Պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունը ՔԿՀ-ից

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը: Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, […]

ԱՄՆ-ը կրկին զգուշացնում է Իսրայելին չհարձակվել Ռաֆահի վրա /Տեսանյութ/

ԱՄՆ պաշտոնյաները կրկին մտահոգություն են հայտնել  Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություններ իրականացնելու Իսրայելի պլանների վերաբերյալ: Սպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը և նրա աշխատակազմը  խոստացել է  «այդ մտահոգությունները հաշվի առնել»։ ԱՄՆ-ը բազմիցս հորդորել է Իսրայելին չսկսել մեծ հարձակում Ռաֆահում, որպեսզի խուսափի Գազայում խաղաղ բնակչության ավելի շատ զոհերից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել […]

Իսրայելը հարվածել է Իրանին /Տեսանյութ/

BBC-ի  փոխանցմամբ՝ Իսրայելը  հրթիռով հարվածել է Իրանին: Իրանը հերքում է այդ լուրերը՝ նշելով, որ ոչ մի հրթիռային հարձակում չի եղել, այլ  Իսրայելը «միայն անհաջող և նվաստացուցիչ փորձ է կատարել՝ ուղարկելով անօդաչու սարքեր և դրանք  խփվել են»։ Հիշեցնենք, որ Իրանը մարտական բարձր պատրաստության մեջ է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ կպատասխանի իրանական հրթիռներին և […]

ԱԹՍ-ը համալրվել է դեմքի ճանաչման ծրագրով և դարձել ավելի վտանգավոր /Տեսանյութ/

Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը ծրագրավորել և  կառուցել է արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարք, որը կարող է «թիրախավորել» կոնկրետ անձին և հետապնդել նրան։ Live Science-ի փոխանցմամբ՝  ինժեներ և ձեռնարկատեր Լուի Վինուսը պնդում է, որ ամենակարճ ժամանակում կարողացել է 115 դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքը վերածել մահաբեր զենքի։ Անօդաչու թռչող սարքը համալրելով դեմքի ճանաչման համար […]

Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով

Կառավարությունը նախատեսում է  քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակմամբ պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները։ Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին նախագիծը ըստ «Փաստի»՝ ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Խոսքը վերաբերվում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ […]

Ուկրաինան նախազգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին /Տեսանյութ/

Ուկրաինայի վարչապետը BBC-ին հայտնել է, որ «Երրորդ համաշխարհային պատերազմ» կլինի, եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, դրա համար էլ  նա հորդորել է ԱՄՆ Կոնգրեսին արագ ընդունել կասեցրած արտաքին օգնության օրինագիծը: Դենիս Շմիհալը «զգույշ լավատեսություն» է հայտնել, որ ԱՄՆ օրենսդիրները կընդունեն վիճելի օգնությունը, որով 61 միլիարդ դոլար (49 միլիարդ ֆունտ ստեռլինգ) է նախատեսվել Կիևի համար: Ներկայացուցիչների պալատը պատրաստվում […]

Կրեմլը պաշտոնապես հաստատում է

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից: Ավելի վաղ նման տեղեկություն էին հայտնել ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով նաև ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ներկայացնող տեսանյութեր: Հիշեցնենք՝ ռուս խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել էր 2020 թվականին՝ 5 տարի ժամկետով: Պայմանավորվածությունների համաձայն՝ այնտեղ են ուղարկվել 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա և […]

Պատերազմում քանի զոհ ունի Ռուսաստանը  /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի զոհերի թիվն այժմ անցել է 50 հազարի սահմանը: Թղթակիցները հաշվել  են, որ առաջին գծում երկրորդ 12 ամիսների ընթացքում մարմինների քանակը գրեթե 25%-ով ավելի էր, քան առաջին տարում: Նրանք նշում են, որ դա մսաղացային ռազմավարություն է: BBC Russian-ը, Mediazona անկախ մեդիա խումբը և կամավորները հաշվում են զոհվածների մահվան դեպքերը 2022 թվականի փետրվարից: […]

Իսրայելական վենդետտա /Տեսանյութ/

Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափում մի խումբ իսրայելցի վերաբնակիչներ հարձակվել են պաղեստինյան գյուղի վրա: Երեք իսրայելցի զինվորների հետ դիմակավորված տղամարդը հրկիզել է ավտոտնակում կայանված պաղեստինցու մեքենան: Իսրայելցի վերաբնակիչները վրեժ են լուծում այն բանից հետո, երբ 14-ամյա հովիվ Բենյամին Ահիմեյրը անհետացավ: BBC-ի փոխանցմամբ՝ միայն վերջին չորս օրվա ընթացքում իսրայելցի վերաբնակիչները չորս պաղեստինցիներ են սպանել: Ուրբաթ օրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի