28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Անձրևատարերը մաքրվում են

“Երևան ջուր” ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնից տեղեկացնում են.

“Երևան Ջուր” ընկերությունը սկսել է մայրաքաղաքի անձրատար համակարգի մաքրման հերթական աշխատանքնե8:

Գործող կարգի համաձայն, տարին  երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, իսկ առավել “խոցելի” վայրերում` ավելի հաճախակի, ընկերության “Արևելք” և “Արևմուտք” շահագործման տնօրինությունների տարածքային տեղամասերը մաքրում են /նաև բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ/ կուտակված աղբից ինչպես փողոցների անձրևընդունիչների դիտահորերը, այնպես էլ` դրանցից դեպի կոյուղու կոլեկտորներ ձգվող խողովակաշարերը: Ընդ որում, անձրևընդունիչների վնասված թուջե ցանցերի փոխարեն տեղադրվում են նորերը: Նշված աշխատանքները կատարվում են անձրևային եղանակներին ընդհառաջ՝ կանխարգելիչ նկատառումներով, անձրևաջրերի կուտակումներից խուսափելու և դրանց անխափան հեռացումն ապահովելու նպատակով:

Ինչպես տեղեկացրեց ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանը, մայրաքաղաքի կենտրոնում անձրևընդունիչները մաքրվում են ինչպես փողոցներում, այնպես էլ ստորգետնյա անցումներում: Վերջին դեպքում՝ ճանապահային ոստիկանության հետ համագործակցությամբ: Մասնավորապես, արդեն մաքրվել են  անձրևընդունիչները Մաշտոցի պողոտայի, Խանջյան փողոցի և Աբովյան փողոց-Մյասնիկյան պողոտա անցումներում:

Ընկերության շահագործման տեղամասերը անում են հնարավորինս աշխատանքները սեղմ ժամկետներում ավարտելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ