28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւանում կավելացվեն դիտահորերը

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ “Երեւան ջուր” ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետեւանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրեւաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրեւաջրերի կուտակումներ:

Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների, ինչպես նաեւ ընկերության մասնագետների օպերատիվ արձագանքման արդյունքում արագ կարգավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կքննարկի եւ հատկապես խոցելի համարվող փողոցների մասով կներկայացնի առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ.

“Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ավելի քան 30 փողոցներում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ ջրահեռացման համակարգերին: Այդ առումով կարող է նաեւ ջրահեռացման խողովակների եւ հորերի ավելացման անհրաժեշտություն առաջանալ, ինչը պարտադիր պետք է իրականացնել:  Իսկ այն հատվածներում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվելու, կփորձենք որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարցին լուծում տանք”,- ընդգծել է քաղաքապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ