24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում,  հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական  դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հավելեց Մանուկյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ