20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երջանիկ ու հպարտ Հայաստան եմ է ասել. Շարմազանով

Երջանիկ ու հպարտ Հայաստան եմ է ասել։
 
Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումները գոյաբանական նշանակություն ունեն հայության համար։
Շատերն այն միտումնավոր փորձում են տեղափոխել իշխանություն-ընդդիմություն պայքարի տիրույթ։
Իրականացվում են մանիպուլյատիվ հնարքներ. մեկը ընդդիմությանն է մեղադրում,մյուսը՝ Վեհափառին ու եկեղեցուն,մյուս երկուսն էլ՝ ռուսներին ու նույնիսկ Տիգրան Մեծին։
Իրականում կա մեկ մեղավոր՝ նիկոլիզմը։
Հերիք է մեղադրեք բոլորին բացի ձեզնից ու նիկոլիզմից։
Հանրապետականի իշխանության տարիներին 2016-ի ապրիլին հայ ազգը հաղթել է,իսկ Ալիեւն էլ բողոքում էր,որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Ի՞նչ արեցիք դուք։
Դուրս եկաք փողոց,մերժեցիք Սերժին,Հանրապեկանին,ինձ ու Աշոտյանին…
Մերժելով մեզ,մերժեցիք հայության հաղթանակները։
Դեռ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել, ասել եմ՝ դուք չեք կարող լինել գլխավոր գերագույն հրամապատար ու դեմ եմ քվեարկել նրա թեկնածությանը։
 
Ի՞նչ հաջորդեց դրան. սեւ լենտերի ու դագաղների «պարը» նիկոլիստների կողմից։
Տարիներ շարունակ պայքարել ու ասել ենք՝ սրանք ինչքան իշխանության մնացին,այնքան պարտվելու ենք ազգովի։
Միտինգ ենք անում ,ասում եք՝ նախկիններին չենք ուզում։
Չենք անում,ասում եք՝ ինչու՞ ընդդիմությունը միտինգ չի անում։
Ընդդիմության իշխանության եղած ժամանակ Հայաստանն ու Արցախը հաղթող էին։
 
Նույնիսկ Ալիեւն է նշել,որ Հայաստանը 30 տարի հաղթած էր։
Այսքանից հետո դեռ «նախկին-նախկին» եք անում։
Իսկ իրականում ազգի էլիտային վարկաբեկեցին,Արցախի բանակը զինաթափեցին ու ադրբեջանցիներին հրավիրեցին Տավուշով դեպի Նախիջեւան ուղեւորվել։
Շուտով կասեք՝ սա էլ են նախկինները «խեղճ Նիկոլի գրպանը գցել»։
Ջայլամի նման շարունակեք ապրել…
Գլուխներդ հողից կհանեք ու մեկ էլ կտեսնեք ձեր անկողնում օտարներն եմ։
Երջանիկ ու հպարտ Հայաստան եմ է ասել…
 
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ