24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեղարկել են և տոնը, և Դիլիջանի հավաքը․ «Հրապարակ»

Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նախարար Սուրեն Պապիկյանի:

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ նաև, որ երկրորդ անգամ covid-19 է ախտորոշվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եւ նա ինքնամեկուսացել է: Տպավորություն է, որ իշխանությունը կազմակերպված կերպով տապալեց այսօրվա միջոցառումները: Որպեսզի այս ամենը կազմակերպված դեմարշ չդիտարկվի, ՔՊ-ն չեղարկել է նաեւ Դիլիջանյան եռօրյա հավաքը, որը ծրագրել էին անցկացնել հունվարի 28-30-ը: Այլեւս Դիլիջան մեկնելու կարիք չկա՝ Բանակի օրվա միջոցառումներից խուսափելու հարգելի պատճառ ունեն՝ կովիդը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ