19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացան /տեսանյութ/

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՌԱՀ անդամի ընդդիմության թեկնածուի հարցը։

Թեկնածու Ռուբեն Հակոբյանը երբ ելույթ էր ունենում, նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը նրան առաջարկեց դադարեցնել ելույթը:

«Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է», – հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։

Երբ Հակոբյանը պահանջեց պարզաբանել, թե կանոնակարգի որ կետով, Սիսակ Գաբրիելյանն ասաց.

«Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»։

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը և Գաբրիելյանին հորդորեց իր հետ «էդ տոնով չխոսել»։

«Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Իմ կյանքի նպատակն է, որ ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակեմ», – ասաց Հակոբյանը։

«Խուլիգանը ծնողդ ա, քո ծնողն ա անտակտ խուլիգանը, որ քեզ էսքան տարի մեծացրել …», – ասաց Սիսակ Գաբրիելյանը։

«Լսի, դու որ մատդ պտտացնում ես, էդ մատդ ք…դ եմ մտցնելու, ոնց որ դու էիր ասում», – արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։

Կրքերը բորբոքվեցին, պատգամավորները միմյանց «ոչխար» անվանեցին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ