16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկրորդ կապիտուլյացիան Փաշինյանը կստորագրի Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի ձեռքով. «168 ժամ»

Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:

Բայց ինչպես նախկինում գրել էինք` Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերը ստորագրելու այլ սցենար էր նախապատրաստել: Նա խուսափում և հրաժարվում էր հենց այդ օրը ստորագրել վերոնշյալ բովանդակությամբ փաստաթղթերը, քանի որ շատ լավ գիտակցում էր` դա լինելու էր իր իշխանության վերջը:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը իր իշխանությունը, իր աթոռը պահելն է, նա այդ նույն կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրելու համար ընտրել էր այլ եղանակ: Ըստ պայմանավորվածության` Նիկոլ Փաշինյանը Սոչիում ստորագրում էր հասարակության լայն շերտերի ընկալման համար հնարավորինս «անատամ» մի հայտարարություն, որից հետո ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով ստորագրվում են հիմնական պայմանագրերը: Այդպիսով, ըստ նրա` կարողանում է պահել իր իշխանությունը` գոնե որոշ ժամանակով մոլորեցնելով հանրային կարծիքը և իր միանձնյա պատասխանատվությունը փորձում է բաշխել այլոց, տվյալ դեպքում` այդ նախարարների վրա:

Մեր տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս օրերին կոնկրետ փաստաթղթերի շուրջ Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական և ադրբեջանական կողմերի հետ, և այդ փաստաթղթերով ու քննարկումների արդյունքներով շտապ վերադարձել է Հայաստան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ