19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի. Սասուն Միքայելյանը՝ Արցախի մասին

Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի։ 22 տարի առաջ կատարված ոճրագործություն… հենց Արցախի հարցն էր…գլխատվեց ամբողջ գործադիր մարմինը մեր պետության վերելքի ժամանակաշրջանում», – ասաց Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող էր ասել Վազգեն Սարգսյանը Արցախի շուրջ տեղի ոււնեցած իրադարձություններից հետո։

Նա ասաց, թե Սարգսյանի և Դեմիրճյանի ողջ լինելու պարագայում Հայաստանն այսօր բոլորովին այլ պետություն կլիներ.

«Ավելի հզոր բանակ կունենայինք և նման բան չէր լինի։ Վազգեն Սարգսյանի գնդակահարությամբ մեր պետությունը հիմքից քանդվեց»։

Միքայելյանի խոսքով՝ հոկտեմբորի 27-ին տեղի ունեացած ոճրագործության բացահայտման պահանջ ունեն։

«Վաղ թե ուշ կբացահայտվի, բոլոր իշխանություններն էլ պետք է այդ ուղղությամբ մտածեն։ Եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում», – ասաց ԵԿՄ նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ