20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Որոտանի մոտ գտնվող ճանապարհը. armeniasputnik.am

armeniasputnik.am-ը գրում է.

Կապան–Գորիս ճանապարհին «գերի” մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։

Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։

Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։

Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե 1-2 ժամվա ընթացքում հարցը չլուծվի։ Այս տարածքում արդեն մոտ 50 իրանական բեռնատար է կուտակվել։

Նրանք խնդրում են տեղեկությունը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ