19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը

Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի, ոչ տոնելու, ոչ Հայրենիքի փրկությամբ զբաղվելու, քանզի փող է աշխատում: Ու այս երեքի ամենամտերիմ երկու գործընկերները Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը: Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններն այսօր տոնում են… իսկ Հայ ազգն ապրում է հերթական ստորացումը, ցավը, դժբախտությունը… Միայն լույսի մի շող է երևում…մի քանի օրից կորոշվի, դարերից եկող, սակայն կորսվելու ճանապարհին կանգնած, ազգիս ճակատագիրը…

Հայաստանում բնակվող իմ հայրենակիցներ, ականջալուր եղե՛ք, ձեզնից է կախված մեր, մեր երեխաների ու սերունդների ապրել չապրելու, լինել չլինելու հարցը: Կորցրել ենք լավագույններին, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Չկա Արցախ առանց Հայաստան, չի կարող Հայաստան լինել առանց Արցախ…մենք մի սիրտ ենք ու մի մարմին…Առավել քան երբևէ մեկմեկու կարիքն ունենք, իսկ այն այսօր մեկ կերպարի մեջ է Ռոբերտ Քոչարյան և Հայաստան դաշինք: Հայաստանում բնակվող հայե՛ր, իմ թանկագին հայրենակիցնե՛ր, պահն օրհասական է, համախմբվենք, որ կարողանանք արժանապատիվ ապրել…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ