19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ԱԽ

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում, հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հավաստիացնում ենք, որ Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։

Այս ամենի հետ մեկտեղ, կրկին հորդորում ենք լրատվական միջոցներին՝ զերծ մնալ ռազմական թեմաներով սիրողական քննարկումներից՝ բնակչության շրջանում անհանգստություն չառաջացնելու նպատակով և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», – ասված ԱԽ հայտարարությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ